Միքայել Արամյանցի տունը՝ Ախթալայի այցեքարտ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ախթալայում, որտեղ այցելել է ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տուն, որը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Վարչապետը շրջել է տան հարակից տարածքով, ծանթացել առանձնատան վիճակին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ՝ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ: Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա զբոսաշրջային կարևոր այցեքարտ: «Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը, որն ունի ճարտարապետական յուրահատուկ ոճ, հիանալի շինություն է: Վստահ եմ, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն և Ախթալայի այցեքարտ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Այնուհետև  Կարեն Կարապետյանին են ներկայացվել Ախթալայի առաջանցիկ զարգացմանը միտված ծրագրերը, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծմանը, Ֆրանսիական թաղամասի կառուցմանը, որտեղ կլինեն ֆրանսիական ոճով հյուրատներ, ռեստորաններ, ծառայությունների մատուցման օբյեկտներ և այլն: Ֆրանսիական թաղամասի ծրագիրը գնահատվում է 3 միլիարդ դրամ: Կարեն Կարապետյանը կարևորել է Ախթալայի զարգացումը և նշել, որ համայնքի ղեկավարից ակնկալում է ծրագրերի առարկայական ներկայացում ինչպես կառավարությանը, այնպես էլ մասնավոր հատվածին և դրանց իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանք: Վարչապետն այցելել է Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան նորակառույց նախակրթարան, որը շահագործման է հանձնվելու ընթացիկ ամսվա 29-ին: Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել նախակրթարանով, ծանոթացել ստեղծված պայմաններին: Այն հագեցվել է անհրաժեշտ գույքով և պարագաներով: Ծրագրի իրականացման նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ներդրել է շուրջ 1 մլն դոլար: Լոռու մարզում կառուցվում է նմանատիպ հինգ նախակրթարան: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Վանաձորի հիվանդանոցային համալիրի շինհրապարակում, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է հիվանդանոցային համալիրը շահագործման հանձնել 2017 թ. ավարտին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ, իսկ ծննդատան մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ներդնելով 1 մլրդ 200 մլն դրամ: Կառավարության ղեկավարը կարևորել է մարզերում ժամանակակից առողջապահական կենտրոնների ստեղծումը և բնակչությանը բարձրորակ ծառայությունների մատուցումը: Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա՝ ծանոթացել արտադրանքին, արտահանման և զարգացման  ծրագրերին: «Գլորիա»-ն հագեցած է գերմանական և ճապոնական բարձրակարգ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս արտադրել համաշխարհային բրենդների բարձրորակ բաճկոններ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել գործունեության ընդլայնմանն ուղղված ծրագրերը: Նշվել է, որ ներկայում ֆաբրիկան ապահովում է շուրջ 800 աշխատատեղ, միջին աշխատավարձը կազմում է 90-110 հազար դրամ, արտադրանքն արտահանվում է Իտալիա  և Գերմանիա: ՀՀ կառավարություն

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am