Մարտեր Դամասկոսի արևելքում
Ինչպես հայտնում են բնակիչները, Դամասկոսի արևելյան ծայրամասերում մարտեր են սկսվել սիրիական կառավարական ուժերի և ընդդիմության միջև,գիշերը ապստամբները սկսել են հրետակոծել և հրթիռակոծել քաղաքի կենտրոնը, պայթուցիկով լցոնված երկու մեքենա են պայթեցրել Ջոբար շրջանում, իսկ այնուհետև փորձել են գրոհել կառավարական ուժերի պաշտպանական դիրքերը։ Սիրիական բանակը պատասխան ավիահարվածներ է հասցրել։ Սիրիական հեռուստաալիքները հայտնել են, որ Ջոբար շրջանի վրա հարձակման ժամանակ ապստամբները կիրառել են ավելի վաղ փորված թունելների ցանցը։ Ապստամբները զավթել են ռազմավարական կարևորություն ունեցող Աբասիդ հրապարակը, բանակը փակել է այնտեղ տանող ուղիները։
