Սիրիայի իրադարձությունները՝Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը.Մակրոն
France-2 հեռուստաալիքի եթերում Ֆրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարներից մեկը՝ «Հառաջ» շարժման հիմնադիր եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը ասել է,որ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում է Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը: «Հալեպում տեղի ունեցածն, անկեղծ ասած, Ֆրանսիայի եւ Եվրոպայի շատ մեծ պարտությունն է: Այն փաստը, որ այսօր սիրիական ճգնաժամի ելքը վճռում է Ռուսաստանը Իրանի մասնակցությամբ, անընդունելի է: Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան վերագտնի իր տեղը, դիվանագիտական առաջատարության հասնի Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման որոնումներում, որը կենթադրեր հիմնական գործող ուժերի միասնությունը»,-ասել է Մակրոնը:
