Թրամփը շարունակում է պնդել, որ Օբաման կազմակերպել է իր գաղտնալսումները

Օրերս Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերը ստիպված էր պատասխանել բազմաթիվ լրագրողների հարցերին, թե ինչու է նախագահ Թրամփը շարունակում պնդել, որ նախկին նախագահ Բարաք Օբաման գաղտնալսումներ է կազմակերպել Նյու Յորքի Trump Tower շենքում այն դեպքում, երբ Կոնգրեսի երկու պալատների հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովների անդամ կոնգրեսականներն ու սենատորներն ասում են, որ նման բան տեղի չի ունեցել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Սփայսերը վերահաստատեց, որ նախագահ Թրամփը շարունակում է մնալ այդ կարծիքին և մեղադրեց լրագրողներին փաստերը խեղաթյուրելու մեջ՝ կապված Սենատի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների հետ: Նա նշեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռ չի ստացել այս հարցի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը: Սակայն Սենատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի երկու բարձրաստիճան սենատորներ Ռիչարդ Բուրն ու դեմոկրատ Մարկ Ուորներն իրենց հայտարարության մեջ ասել են, որ իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունը չի հայտնաբերել ապացույցներ, որ պետական որևէ կառույց գաղտնալսումներ կամ գաղտնի տեսագրություններ է կազմակերպել Trump Tower-ում ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո: Այս հայտարարությանը նախորդել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հայտարարությունը, ով ևս հերքել էր նախագահ Թրամփի պնդումը, որ Օբաման գաղտնալսումներ է կազմակերպել: Չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դևին Նունեսը, ով աջակցել էր Թրամփին, իր մամլո ասուլիսի ընթացքում ասել է, որ ինքը ևս կարծում է, որ նման գաղտնալսում տեղի չի ունեցել՝ ընդգծելով, որ հանձնաժողովը չունի որևէ ապացույց այս պնդման վերաբերյալ: Այս մոտեցման հետ համամիտ է հանձնաժողովի բարձրաստիճան կոնգրեսական Ադամ Շիֆը: «Առայսօր մենք չունենք որևէ ապացույց, որը կհաստատի նախագահ Թրամփի պնդումը, որ իր նախորդը գաղտնալսել է նրան և նրա օգնականներին Trump Tower-ում: Չկան հիմքեր նման պնդումների համար»,- ասել է կոնգրեսական Շիֆը: Կոնգրեսականներ Նունեսն ու Շիֆը հայտարարել են, որ իրենք սպասում են արդարադատության նախարարության տեղեկությանը՝ կապված ամերիկյան որևէ դատարանի կողմից նման գաղտնալսման արտոնման հետ: Նախագահ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Օբամային գաղտնալսումներ կազմակերպելու մեջ թվիթերյան գրառման միջոցով: Նախկին նախագահ Օբամայի մամլո խոսնակը հերքել է նախագահ Թրամփի մեղադրանքը՝ այն կոչելով կեղծ:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am