Այդպես ցանկացել են հարազատները
«Հաց բերողի» հիշատակին կազմակերպված Երթի մասնակիցները այս պահին Ազատության հրապարակում են: Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ վաղը՝ մարտի 20-ին կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում: Ակցիան ավարտվեց: Մինչ այդ Թամար Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու երեքշաբթի օրը և նա հուղարկավորվելու է Շահումյան գյուղում. այդպես ցանկացել են նրա հարազատները:
