Շիֆը առաջարկում է 40 միլիոն դոլարի սահմանում օգնություն տրամադրել Հայաստանին
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են ազատության ու ժողովրդավարական արժեքների վրա: Նա կոչ է արել հանձնաժողովին Հայաստանին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս տնտեսական օժանդակություն: Նա նաև նշել է, որ աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և առաջարկել ղարաբաղյան հակամարտության գոտում հստակ քայլեր ձեռնարկել հետագա արյունահեղության կանխման համար. «Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին աջակցել շփման գծում մոնիտորինգային տեխնոլոգիաների տեղակայմանը: Դրանք կարծում եմ, կարող են կանխել ադրբեջանական սադրանքները, որոնք հեշտությամբ կարող են հրահրել ավելի մեծ բախումներ»,- հայտարարել է կոնգրեսական Շիֆը:
