Կարեն Կարապետյան. 2017-ին մարզում նախատեսվում են 151 մլն դոլարի ներդրումային ծրագրեր
Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով 2017 թվականին Լոռու մարզում նախատեսվում է իրականացնել 151 մլն դոլարի 45 ծրագիր, ինչի արդյունքում կստեղվի 2500 նոր աշխատատեղ: Այդ մասին Ալավերդիում բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:Նրա խոսքով, Վանաձորում նախատեսվում է ստեղծել Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման և զարգացման ծրագրի նման ծրագիր. «Մենք պետք է ստեղծենք համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի զբոսաշրջիկը քաղաքում, մարզում մնա մի քանի օր: Մեզ պետք է ռեգուլյար տեղեկատվություն ներկայացնեք, մշակեք ոլորտի զարգացման ծրագիր և այն ներկայացրեք Զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահին»,- ասել է Կարեն Կարապետյանը:
