Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214-րդ կմ հատվածում բախվել են Saturn Astra մակնիշի 88 VA 988 համարանիշի և Toyota մակնիշի 61 TM 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի և Գորիսի հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնց մեջ էր նաև Ճանաչված ու սիրված մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Շաղոյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ովքեր մինչ բժիշկների ժամանումը, իրենց անձնական և ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխեցին հիվանդանոցներ: Գրեթե 50 րոպեից ավելի քաղաքացիները իրենք էին օգնություն ցուցաբերում վիրավորներին, սակայն տեսնելով, որ շտապօգնությունը ուշանում է, նոր իրենք տեղափոխեցին, և միայն վերջում վիրավորներից մեկին տեղափոխեց շտապօգնության ավտոմեքենան, իսկ մեկին էլ տեղում բժշկական օգնություն ցուցաբերեցին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Ժամանել էին նաև Սիսիանի հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անելիք չունեին, քանի որ քաղաքացիները, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների, Սամվել Մարտիրոսյանի և Արցախի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենի հետ անհրաժեշտ գործողությունները կատարել էին: Փաստի առթիվ ՃՈ 6-րդ վաշտի հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Saturn Astra-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ- ճակատի բախվել Toyota-ին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am