«Չեք կարող Արցախի հարցում քննադատություն հնչեցնել ՀՀԿ-ի նկատմամբ». Կարեն Կարապետյան
Ալավերդիում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով անվտանգության ապահովման մասին հարցին, ասել է, թե ՀՀԿ-ի հասցեին կարելի է բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնել, քննադատել, սակայն քիչ մարդ կգտնվի, ով կարող է Արցախի հարցում քննադատություն հնչեցնել ՀՀԿ-ի նկատմամբ: «Արցախը մեզ համար սահմանային գիծ է, որտեղ որոշվում է մեր պատվի խնդիրը: Եթե այդ խնդիրը չլուծենք՝ կարիք չի լինի մնացած խնդիրները լուծել: Երկիրը զարգացնելու համար մենք պետք է քաղաքացիական կյանքում ևս ուժեղ հրամանատարներ ունենանք: Քաղաքացիական կառավարիչները մեր զինվորների, սպաների առջև ունեն անվերադարձելի պարտք, որքան էլ լավ աշխատեն, այն վերադարձնել հնարավոր չէ»,- ասել է կառավարության ղեկավարը:
