Ռադիկալ փոփոխություններ չեն սպասվում. վարչապետ
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը`պատասխանելով ընտրողներից մեկի հարցին, թե արդյոք Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը շարունակելու են աշխատել ընտրություններից հետո, նշել է, որ կառավարության կազմում ռադիկալ փոփոխություններ չեն սպասվում: «Հայրենասեր թիմ է ձեւավորվել, որը ձեռքը միշտ պուլսի վրա է պահում: Ապրիլի 2-ից հետո ռադիկալ փոփոխություններ չեն լինելու, մենք շարունակելու ենք աշխատել եւ առաջին հերթին աշխատելու ենք մեզ վրա, ձեր նշած նախարարների համար հանգիստ եղեք»,-ասաց Կարեն Կարապետյանը:
