ԻՊ ահաբեկչական խմբավորումը փոխում է իր մարտավարությունը
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց,որ Սիրիայում 6 տարիների հակամարտության հետևանքով սպանվել է մոտ 320 հազար մարդ, իսկ 150 հազար մարդ անհայտ կորել է: «Այս անկանխատեսելի և անվերահսկելի իրավիճակում մեկ բան է պարզ, որ 2017 թվականին չի հանգուցալուծվի այս հակամարտությունը, քանզի Սիրիայում դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծումներ են պահանջում՝ սկսած «Իսլամական պետություն»-ից մինչև քրդական գործոն:ԻՊ ահաբեկչական խմբավորումը փոխում է իր մարտավարությունը»,- ասաց Գրիգորյանը: «Ահաբեկիչները փորձում են խոշոր քաղաքներից դուրս գալ և պարտիզանական կռիվների միջոցով շարունակել պայքարը: Նրանց վերջնական ոչնչացման մասին դեռևս վաղ է խոսելը: Կարծում եմ, որ «Իսլամական պետության» վերջնական ջախջախումը կլինի ոչ թե Սիրիայում, այլ Իրաքում:Իրաքի հինգ քաղաք գտնվում է ԻՊ վերահսկողության ներքո »,- ասաց Գրիգորյանը :
