Թքելը վիրավորական արտահայտություն չի պարունակում. Ոստիկանության հայցն անհիմն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ՝ վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ՀՀ Ոստիկանության հայցի և ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Սուսաննա Սիմոնյանի հակընդդեմ հայցի քննությունը: 2017 թ. մարտի 16-ին կայացած նիստի ընթացքում հետազոտվեցին գործում առկա ապացույցները և կողմերը հանդես եկան ամփոփիչ ճառերով: Ս. Սիմոնյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը դատարան ներկայացրեց ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն կատարելու վերաբերյալ Ս. Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը և հարակից այլ փաստաթղթեր: Կարծիք հայտնեց, որ որոշման մեջ հաստատված փաստերը հակասում են գործով ձեռք բերված փաստերին և որ որոշման բովանդակությունից պարզ չէ, թե ինչ ապացույցների հիման վրա են համապատասխան հետևություններ կատարվել: Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց նաև ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը 172.3-րդ հոդվածով լրացնելու մասին օրենքի նախագիծը և դրա հիմնավորումը, որն ստացել էր ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչությունից: Ապացույցների հետազոտման փուլից հետո դատարանն անցավ ամփոփիչ ճառերի ներկայացմանը: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը ՀՀ Ոստիկանության հայցը հիմնավոր համարեց, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժման ենթակա: Տ. Սիրադեղյանն իր ամփոփիչ ճառում պնդեց, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ գոնե այն առումով, որ դրանում խտրական մոտեցում կա, որ վարչական իրավախախտում է համարվում միայն ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին`որպես պետական իշխանության ներկայացուցչին, հասցված վիրավորանքը: Ոստիկանության հայցի առնչությամբ նշեց, որ թքելը, որի համար պահանջվում է պատասխանատվության ենթարկել Ս. Սիմոնյանին, վիրավորական արտահայտություն չի պարունակում, իսկ եթե նույնիսկ դատարանը գտնի, որ Ս. Սիմոնյանի արարքը զանցանք է, ապա այդ դեպքում պետք է քննարկման առարկա դառնա նրա արարքում մեղքի առկայության հարցը, որի համար կարող են պահանջվել հատուկ գիտելիքներ: Հիմնավորումներ ներկայացրեց նաև հակընդդեմ հայցը բավարարելու վերաբերյալ՝ նշելով, որ օրինական պահանջը չկատարելու՝ վարչական իրավախախտման հիմքի բացակայության պայմաններում Ս. Սիմոնյանը չէր կարող ձերբակալվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության բաժին, ուստի՝ խախտվել են նրա անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի ու հավաքների ազատության իրավունքները: Ազատությունը սահմանափակելիս ոստիկանության աշխատակիցները չեն ներկայացել, չեն ներկայացրել ազատությունը սահմանափակելու հիմքերը և պատճառները, Ս. Սիմոնյանի իրավունքները և ազատությունները: Տ. Սիրադեղյանն անդրադարձավ նաև Ս. Սիմոնյանի նկատմամբ ոչ համաչափ և անհիմն ֆիզիկական ուժի գործադրմանը, նրա նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորումներին: Ամփոփիչ խոսքով վերլուծվեցին նաև գործով ձեռք բերված ապացույցները և կարծիք հայտնվեց դրանց արժանահավատության վերաբերյալ: Այդպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց մերժել ՀՀ Ոստիկանության հայցը և բավարարել Ս. Սիմոնյանի հակընդդեմ հայցը: Ս. Սիմոնյանն ամփոփիչ խոսքով նշեց, որ կատարված արարքի արդյունքում իրեն պատճառվել է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև՝ բարոյական և նյութական վնաս: Նա հույս հայտնեց, որ դատավարության արդյունքում կվերականգնվեն իր իրավունքները և իրեն պատճառված վնասները: Դատական ակտը կհրապարակվի 2017 թ. ապրիլի 6-ին՝ ժամը 17:30-ին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am