Եթե Շահենիս գլխից մի մազ պակասի...
«Հաց բերողին» Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով երթի մասնակիցները, կառավարության շենքի առաջ փորձեցին նստացույց իրականացրել Հանրապետության հրապարակի կենտրոնում: Դա որոշվեց այն բանից հետո,երբ ապարդյուն սպասեցին վարչապետի օգնականին, ով երեկ խոստացել էր իրենց պահանջագրին պատասխանել:Ոստիկանները, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, գետնին նստած երիտասարդներին ստիպեցին դադարեցնել ակցիան: Ոստիկանների ուշադրության կենտրոնում կրկին Շահեն Հարությունյանն էր՝ ազատազրկված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին: Ոստիկանները Շահենին հեռացրեցին նստացույցի վայրից և ցույցի մասնակիցները կարծեցին, թե նրան բերման են ենթարկելու ու սկսեցին վանկարկել նրա անունը: Իսկ Շահենի մայրը նացականչում էր՝ Եթե Շահենիս գլխից մի մազ պակասի, ես չգիտեմ, թե ինչ եմ անելու... Ավելի ուշ, Շահենին ոստիկանները բաց թողեցին ու նա բարձրախոսով կրկնեց, որ իրենք սպասում են վարչապետի օգնականի պատասխանին:
