Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է
Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել», - նշեց Տռուզյանը: Նրա խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների:
