Պեսիմիստական մի’ տրամադրվեք.վարչապետը` իրեն հարց ուղղող աղջկան
Դիլիջանում քարոզարշավի շրջանակներում հարցուպատասխանի ժամանակ մեկը ՀՀ վրաչապետ Կարեն Կրապետյանից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակային համակարգի մասին.«Ամեն ինչ թափանցիկ է արվում, սակայն ինչ երաշխիք, որ ինքը կհասնի այդ տարիքային սանդղակին:Ով պետք է ստանա այդ դեպքում գումարը և ինչ պարագայում»: Վարչապետը հարցրեց, թե հարց տվող աղջիկը քանի տարեկան է և 27 տարեկան պատասխանը լսելուց հետո արձագանքեց. «Բա ինչի եք էտքան պեսիմիստ, թե կարողա չհասնեք 63 տարեկանին»: «Որովհետև վիճակագրական տվյալներով մարդկանց մեծամասնությունը 60-ը չի բոլորում»,-պատասխանեց աղջիկը: Վարչապետն էլ նշեց. «Փաստ չի, տենց տրամադրությամբ մի ապրեք: Նայե’ք, եկեք ես ասեմ փիիլիսոփայությունը: Ընդհանրապես վաղվա մեծ ծերությունն ապահովելու համար կա երկու մոտեցում. ես այսօր տամ, որ վաղը մյուս օրը ես ապահովեմ: Մյուս տարբերակն էլ` արի ես էսօր մտածեմ չաշխատելու մասին, որ վաղը այդ օրվա աշխատողը հոգա իմ մասին: Պետությունը հոգում է այլ ծառայություններով: Որևիցէ խնդիր չպետք է առաջանա, ու այդպես պեսիմիստով մի տրամադրվեք, որ կարող ա 63 տարեկան չհասնեք, հաստատ կհասնեք»:
