Քննարկել ենք, կռիվ ենք արել, բայց որոշում ենք կայացրել.վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզում հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեցին 1000-ական դրամ պահումներից, որն արվում է ԶՈւ-ում հաշմանդամ դարձած կամ մահացած անձանց ընտանիքներին օգնելու համար .Արդյոք արդարացված է, որ և 60 հազար աշխատավարձ ստացողը և 200 հազարական ստացողները պետք է ստանան 1000 դրամ այն դեպքում, որ դա կարող է լինել մեկի տրանսպորտի գումարը, մյուսի դեղի գումարը:Որքանով է դա արդարացված,հարցրեց նա: «Գիտեք ինչ, հարազատ, մենք այդ հարցն այնքան ենք քննարկել: Իդեալական լուծում չի լինելու», – նշեց նա: «Ես պատրաստ եմ 5000 վճարել», – արձագանքեց հարց տվող աղջիկը: «Վճարե’ք, որևէ մեկը ձեզ չի սահմանափակելու, բայց մեր ազգը շատ ունիկալ ազգ է, մեկ-մեկ շատ բարդ: Քննարկել ենք, կռիվ ենք արել, բայց որոշում ենք կայացրել: Հիմա երեք ամիս հետո ինչու եք այդ հարցը բարձրացնում: Դա Ձեզ ամենահուզող հա՞րցն է», – արձագանքեց վարչապետը: «Բայց հարցումներ չեն անցկացրել մարդկանց մեջ», – արձագանքեց աղջիկը: Ի պատասխան վարչապետն էլ արձագանքեց.«Պատկերացրեք , եթե ամեն հարցի շուրջ հարցում արվի, ապա միայն հարցում անելով պետք է զբաղվեն»:
