Արտակարգ դեպք Փարիզի օդանավակայանում
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ Փարիզի Օրլի օդանավակայանում անվտանգության ուժերը կրակել եւ սպանել են զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդուն:Ուղեւորները նշել են, որ նրանք կրակոցներ են լսել օդանավակայանում, ոստիկանությունն անվտանգության գործողություն է իրականացրել, և նրանց հրահանգել են դուրս գալ շենքից: Ոստիկանները ձերբակալել են զինծառայողների վրա հարձակում գործած երկրորդ կասկածյալին ևս, որը օդային հաղորդակցության աշխատակից է:
