Սպանված կուրսանտի բաճկոնի գրպանից հայտնաբերվածը ո՞ւմ գրառումն է
«Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա: Քաշքշուկի համար կներեք»: «Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը և հետազոտվեց դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս գրառումը հայտնաբերվել է սպանված կուրսանտի բաճկոնի գրպանից: Ըստ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության՝ գրառումը կատարվել է միևնույն անձի կողմից և, հավանաբար, չի կատարվել գործով ամբաստանյալ Մովսես Ազարյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից, սակայն կատեգորիկ հետևության չեն կարողացել հանգել՝ հետազոտելի ձեռագիր գրառումների գրաֆիկական նյութի սակավության պատճառով: Գրառումները հավանաբար կատարվել են Հայկազ Բարսեղյանի կողմից, սակայն այս դեպքում ևս կատեգորիկ հետևության հանգել չի հաջողվել՝ նույն պատճառով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
