Հարցդ կոռեկտ ձևակերպի, ու մի սպառնա. վարչապետ
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի շրջանակներում այցելել է Տավուշի մարզ և հանդիպում ունեցել Դիլիջանում: Հանդիպման ժամանակ, քաղաքացիներից մեկը դիմելով վարչապետին ասաց, որ մի քանի օր առաջ նամակ է գրել վարչապետին, որ ուզում է հանդիպել ու ազատամարտիկների վերաբերյալ մի քանի հարց քննարկել նրա հետ, բայց վստահ չէ՝ իր դիմումը հասե՞լ է վարչապետին, թե՞ ոչ: Նա սպառնաց, որ ինքն ու իր ընտանիքի պատրաստվում են գնալ Հայաստանից: «Դու հիասթափված ես, նեղված ես, դու այդ քո տրամադրությունը բոլորի վրա մի տարածի, հարցդ կոռեկտ ձևակերպի, ու մի սպառնա՝ երկրից գնալով»,- ի պատասխան ասաց վարչապետը:
