Ծիծաղում եմ, երբ մարդիկ սկսում են խոսել տաքացվող գնդակների մասին.Զիդան
«Ծիծաղում եմ, երբ մարդիկ խոսում են տաքացվող գնդակների մասին: «Բավարիայի» հետ հեշտ հանդիպումներ չեն լինելու, քանի որ մրցակիցը շատ ուժեղ է: Չեմ խոսել Կառլոյի, սակայն կարծում եմ` նրանք մեզնից չեն վախենում: Նույնը վերաբերում է նաև մեզ: Անկասկած, արտակարգ ֆուտբոլի ենք ականատես լինելու: Շատ բան եմ սովորել Անչելոտիից, նա հիանալի մարդ է, բոլորս էլ գիտենք, թե նա ինչ է արել «Ռեալում»: Կարծում եմ` թիմերի շանսերը 50-50 են»,- «marca»-ի փոխանցմամբ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով «արքայական ակումբին» բաժին է հասել Մյունխենի «Բավարիան»:
