Վարչապետը 40 միլիոն դոլար խոստացավ
«Մեր երկրում նախատեսված շուրջ 3,5 միլիարդ դոլարի ներդրումներից Գեղարքունիքի մարզին բաժին է ընկնելու շուրջ 40 միլիոն դոլարի չափի ներդրում, որով նախատեսվում է իրականացնել 31 զարգացման ներդրումային ծրագրեր»,վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում էր,որտեղ էլ քարոզարշավի շրջանակներում առանձնացրեց Գեղարքունիքի մարզի զարգացման այն գլխավոր ուղղությունները, որտեղ կկատարվեն հիմնական ներդրումներն առաջիկա տարիների ընթացքում: «Մարզի տնտեսության զարգացումն ընթանալու է թիրախային 4 ուղղություններում՝ բնապահպանություն՝Սեւանա լճի էկոհամակարգի պահպանության եւ վերարտադրության, ձկնաբուծության եւ տուրիզմի զարգացման ուղղություններում, գյուղատնտեսություն՝անասնապահության, վերամշակող ձեռնարկությունների զարգացման ուղղություններում, այլընտրանքային էներգետիկայի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում: Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մեր ծրագիրը եւս մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի տնտեսության աշխուժացմանն ու զարգացմանը»,- նշեց ՀՀ Վարչապետը:
