Հիշեցրել են Եվրամիության երկրներ այցելելու կանոնները
РИА Новости-ն հայտնում է ,որ Վրաստանի իշխանությունները հիշեցրել են Եվրամիության երկրներ քաղաքացիների առանց վիզա այցելության կանոնների մասին, կոչ արել բնակչությանը չխախտել այդ օրենքները: Կարճաժամկետ այցելությունների համար Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը պետք է ուժի մեջ մտնի մարտի 28-ից: «Կարևոր է ունենալ այցի նպատակ, այցը պետք է լինի կարճաժամկետ, անհրաժեշտ է ունենալ դա հաստատող փաստաթղթեր՝ հետադարձ տոմս և ֆինանսական ապահովման մասին վկայագիր:Երկրի մասշտաբներով սկսվում է ակտիվ տեղեկատվական արշավ, հրապարակվելու է հատուկ տեսահոլովակ, որը տեղեկացնելու է քաղաքացիներին ԵՄ երկրներ այցելության կանոնների և այն մասին, թե ինչ է նշանակում վիզային ազատականացումը», - լրագրողներին հայտնել է արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն:
