Եթե իշխանությունները նրան երկրորդ անգամ բերման չենթարկեին, այսօր նա մեզ հետ կլիներ. երթին մասնակցում է Վարդան Օսկանյանը
«Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթին մասնակցում են դերասան Հրանտ Թոխատյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երրորդ հորզիոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանն ու դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, եթե իշխանությունները նրան երկրորդ անգամ բերման չենթարկեին, այսօր նա մեզ հետ կլիներ։ «Մի հատ պատկերացրեք այդ տղայի լարվածությունը, ծանր վիճակը, չի կարելի անտեղի մարդկանց նման իրավիճակում դնել, ուղղակի անթույլատրելի է։ Եկել ենք, որպեսզի ժողովրդի կողքին լինենք, մեր գլուխը խոնարհենք այդ մարդու առաջ: Այդ մարդու մեջ այնքան խորհրդանշական բան կա`«Հաց բերող», նա մեր ժողովրդի մեջ այդպես է հիշվելու: Ինձ համար Արթուր Սարգսյանն արդեն շատ բանի խորհրդանիշ է, ես գլուխ եմ խոնարհում»,- ասաց նա։
