Երթի մասնակիցների հետագա քայլերը
«Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողներն այս պահին երթով շարժվում են դեպի ՀՀ կառավարություն՝ հանձնելու իրենց պահանջները:Երթին մասնակցում են դերասան Հրանտ Թոխատյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երրորդ հորզիոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանն ու դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը: Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ իրենք ամեն օր ժամը 6-ին հավաքվելու են Ազատության հրապարակում՝ շարունակելու իրենց պայքարը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:
