3 պահանջ՝ «Հաց բերողին» սատարողներից
Ազատության հրապարակում մեկնարկեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների հավաքը, որտեղից Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի մոտի գլխավորությամբ մեկնարկեց երթ դեպի կառավարության շենքի մոտ: Մինչ երթը սկսվելը՝ Շահեն Հարությունյանը հայտարարեց իրենց 3 պահանջը: «Մահացավ, սպանեցին Արթուրին, նա ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց: Երազում Արթուրին եմ տեսել, տեսել եմ այն, ինչ ինքն է ուզում՝ 100 հազարով մարդիկ փողոցում ենք, ու ինքը նստած՝ մեզ է նայում, դա իր նպատակն է, չեմ ուզում ուրանալ նրա մահը, կորցնել նրա մահի արժեքը, զոհվեց, ինչպես կզոհվեր իսկական հերոսը, սպանվեց, ինչպես կսպանեին թշնամուն, մեր հերոսին սպանեցին, Արթուրը մեր բոլորի մեջ է, Արթուրն արժեքների համախմբում է՝ բարձր բարոյականություն և համախմբում: Առաջին պահանջը՝ Արթուրը պետք է հուղարկավորվի Եռաբլուրի պանթեոնում, երկրորդ՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, որոնք թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն կապված են Արթուրի մահվան հետ, կլինի Արդարադատության նախարարը, դատախազը, թե քննիչը: Երրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանի իշխանությունը զավթած իշխանությունների հեռացումը»:
