Պուտինը լռեց ամենակարևորի մասին

Մոսկվայում երեկ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ «քննարկվել են, մասնավորապես, երկկողմ համագործակցության առանցքային հարցեր և եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության զարգացման հեռանկարները»: Նրանք քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում: Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում: Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,-նշել է Նախագահ Պուտինը: Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Ի պատիվ պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: Ռուսաստանը շարունակում է աջակցել՝ որոնելու ուղիներ Արցախի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում. «Առանձնակի ուշադրություն ենք դարձրել ղարաբաղյան հակամարտության թեմային: Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի ուղիներ որոնելուն՝ ինչպես ԵԱՀԿ-ի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումների միջոցով»: Եվ այսպես, հաշվի առնելով պաշտոնական հաղորդագրությունները, և համատեղ արված հայտարարությունները` Սերժ Սարգսյանը ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ի՞նչ ուղիների մասին է խոսքը... Ռուսաստանի նախագահի ասած ուղիները վերաբերում են «Լավրովի պլանին» հասնելու ճանապարհի՞ն... Վաղուց ժամանակ է, որպեսզի խոսենք փակագծերը բացած: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններից պահվածքից հասկանալի է, որ ԼՂ խնդրով բանակցություններ չեն անցկացվում այն պատճառով, որ դրանք արգելակել է պաշտոնական Բաքուն` իր ապակառուցողական դիրքորոշմամբ, և որ Հայաստանը մերժում է նման պայմաններում Բաքվի շանտաժով Հայաստանից զիջումներ կորզելու քաղաքականությունը: Իհարկե, Մոսկվան առիթը բաց չթողեց արձանագրել, որ Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումների միջոցով աշխատում են, այսինքն` երկկողմ շփումների միջոցով: Սա նշանակում է, որ թե՛ հարաբերական անդորրը, թե՛ հնարավոր լարումը տեղի է ունենում Ռուսաստանի «հովանու» ներքո, և կախված նրանից, թե ինչ տրամադրություններ կլինեն Մոսկվա-Բաքու-Անկարա եռանկյունում` այդ տրամադրություններն էլ կանդրադառնան ղարաբաղյան ճակատի իրավիճակի վրա: Իսկ ամենակարևորն այն է, որ Պուտին-Սարգսյան բանակցություններում չարձանագրվեց, թե ով է ղարաբաղյան բանակցությունները փակուղի մտցնելու մեղավորը: Մոսկվան, ոչ առաջին անգամ, ցույց է տալիս, որ ո՛չ ապրիլյան պատերազմը սանձազերծող, ո՛չ էլ ամիսներ շարունակ համանախագահների առաջարկները արհամարհող Ալիևին պատասխանատու չի համարում ստեղծված իրավիճակի համար: Ու սա ցավալի փաստ է: Թամար Բագրատունի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am