Ֆրանսիայի ԱԳ նախարարը հրաժարական կտա
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրաժարականը պաշտոնապես ձեւակերպվել է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարելու է երկրի նախկին վարչապետ Ժան-Մարկ Էրոն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆաբիուսին առաջադրել է երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնում: Նախարարների կաբինետում փոփոխությունները չեն առնչվել վարչապետ Մանուել Վալսին եւ էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնին:
