Չի կարելի նույնացնել Սասնա ծռերին և Արթուրին
Արթուր Սարգսյանի` Հաց բերողի անժամանակ և ողբերգական վախճանի կապակցությամբ հայտնում եմ իմ խորը ցավակցությունը Արթուրի հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ ընգծել մի քանի հանգամանք. 1. Իրավական Անհրաժեշտ է քննություն իրականացնել պարզելու համար կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածությունը և կալանքի կիրառման և անձի կյանքից զրկվելու պատճառա-հետևանքային կապը 2. Քաղաքական Արթուրի անժամանակ մահը քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով շահարկելը անթույլատրելի է` անկախ մինչ այդ քաղաքական ուժերի կողմից Արթուրի անձի նկատմամբ ունեցած դիրքորոշումից 3. Չի կարելի նույնացնել Սասնա ծռերին և Արթուրին` վերջինիս դարձնելով խմբի մաս կամ գործողության մասնակից: Արթուրը` իր տեսակին և բնույթին համապատասխան, ուղղակի սնունդ է հասցրել սոված մնացած մարդկանց և ես` դատելով Արցախյան հերոսամարտի ժամանակ նրա կողմից կատարած նույնատիպ արարքներից, համոզված եմ, որ սասնա ծռերի կողմից կատարված գործողության հետ համաձայնությունն ու աջակցությունը պարտադիր պայման չէին նրանց սնունդ հասցնելու գործում: Արթուր Ղազինյանի գրառումը
