Հանդիպել են Լավրովն ու Զարիֆը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ Մյունխենում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվում է Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման նախօրեին: Ավելի վաղ կայացել է Լավրով-Քերի հանդիպումը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
