Մարդը մեր երկրում արժեք չունի.Անահիտ Բախշյան
«Մարդը մեր երկրում արժեք չունի: Այդ մարդը, որն ընդունվեց հասարակության կողմից և սիրվեց, արդյունքը իր կյանքով հատուցեց: Ողբալի է այս իրականությունը: Թող մեզ բոլորիս ների Արթուրը, մենք բոլորս կարող էինք ինչ-որ բան անել, բայց չարեցինք: Այն, որ այս իշխանությունը դեռ կա, դա արդեն բոլորիս մեղքն է»,- Հայելի ակումբւմ հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը: «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և Գագիկ Բաղդասարյանն իրենց համատեղ մամուլի ասուլիսը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հոտնկայս հարգելով Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը: Անդրադարձան նաև ՕՐՕ դաշինքի հայտարարությանը՝ ԱԺ ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր ուժերի հետ Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն ձևավորելու մասին: «Մենք հայտարարել են, որ չենք պատրաստվում կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, իսկ մնացած ուժերի հետ պատրաստ են քննարկել:Տարբեր ուժերի հետ ինչ-ինչ տարաձայնություններ ու տարբերություններ կան, որոնք այս պահին չեն վերացվել, բայց մի բան ակնհայտ է, որ նոր խորհրդարանում, եթե մեզ քվե տրվի՝ ծանրակշիռ, թե ոչ, այնուամենայնիվ, մենք դիտարկելու ենք ժողովրդի իշխանություն ձևավորելու խնդիրը, բայց ոչ մեր սկզբունքներին դեմ գնալու հաշվին»,ասաց Ստյոպա Սաֆարյանը:
