«Սա արվում է այն նպատակով, որ հետո պարտված ընտրարշավի «պատճառներ» եւ «հիմքեր» ունենան».Ա. Զաքարյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով մարտի 12-ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպին:«Ոչ մի ավագանի, ընդդիմության ներկայացուցիչ, տեղացի հեղինակություն, քրեական տարր չի կարող ստվերել ընտրական գործընթացը: Շատ դեպքերում մեր ընդդիմադիր գործընկերները, նրանց աջակցող անձինք միջադեպեր են սադրում: Լարվածությունը չպետք է հատի քրեորեն հետապնդելիի սահմանագիծը: Ես քաղաքական բոլոր ուժերին կոչ եմ անում լարվածությունը չթեժացնել, եւ եթե, այնուամենայնիվ, միջադեպեր են տեղի ունեցել, չփորձել դրանք քաղաքականացնել, այլ դրանք դիտարկել օրենսդրությանը համապատասխան, որպես պատժելի արարք»,- հայտարարեց Արտակ Զաքարյանը: Ինչպես ասաց՝ կան երեւույթներ, որոնք հրահրում են նման անթույլատրելի արարքներ, որի պարագայում էլ ողջ տեղեկատվական դաշտը կենտրոնանում է այդ հանգամանքի վրա: «Սա արվում է այն նպատակով, որ հետո պարտված ընտրարշավի «պատճառներ» եւ «հիմքեր» ունենան»,- հայտարարեց Զաքարյանը:
