Ո՞վ է «Հաց բերողը». ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի մասին

«Հաց բերող» մականունը պատահական չի տրվել Արթուր Սարգսյանին: Սրտաբաց ու բարեսիրտ այս մարդը մշտապես իր բաժին հացը կիսել է ուրիշի հետ: Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ: Հացը նրա համար ճակատագրական նշանակություն ունի, առողջությունը կորցրել է Արցախում: «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց հասցրած Արթուրը 19 օր է հացադուլի մեջ է: Արթուր Սարգսյանը  ծնվել է 1968 թվականի  օգոստոսի 9-ին: Արթուրը հայտնի է, որպես   քանդակագործ, փայտի փորագրող: Արթուր Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին: 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007  թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը: 2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող «Սասնա Ծռերին» ։ 2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) ։ Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ[։ 2016 թվականի դեկտեմբերի 30 -ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից,  իսկ 2017  թվականի փետրվարի 9 -ին կրկին ձերբակալվեց։ Արթուր Սարգսյանի ընկերները հայտնել են, որ նա չափազանց հավատացյալ մարդ է և որպես սարկավագ շաբաթ և կիրակի օրերին պատարագ է մատուցել Քանաքեռի եկեղեցում: Նշենք նաև, որ փետրվարի 17-ից մի խումբ մարդիկ՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյան  անժամկետ հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
269 տեղամասի արդյունքներ․ ով է առաջատարը Ընդդիմությունը կոնկրետ այս 3 փաստով գնում է այդ քայլերին․ Հայկ Նահապետյան (video) 9/43 ընտրատեղամասում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը. հավաքական ընդդիմությունը հաղթել է ՇՏԱՊ․ Գնդակն ընդդիմության դաշտում է․ ի՞նչ զարգացումներ են սպասվում․ Սուրեն Սուրենյանց (video) Ամփոփվել են 140 ընտրատեղամասերի արդյունքները Գեղարքունիքի 20/45 ընտրատեղամասում առաջատարը Հայաստան դաշինքն է Վեդիի Լանջանիստ գյուղում հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները Ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքի մի քանի ընտրատեղամասերում «Ռոմանոս Պետրոսյանն այսօր սպառնում էր․․․ բացահայտվել է իրենց խայտառակությունը»․ Լիա Սարգսյան (video) Ձեզ համար խայտառակություն չէ՞ր․․․ ու՞մ հետ է Փաշինյանը խոսել ընտրություններից 5 պակաս (video) Ընտրությունների նախնական արդյունքները Կապանի 2 ընտրատեղամասերում Ուշադիր լսեք՝ ինչ խայտառակ հայտարարություն է արել մի քանի ժամվա վարչապետ Նիկոլը. Արշակ Կարապետյան (video) Դաշտավան բնակավայրում և Կոտայքի մարզի 29/37 տեղամասում ՔՊ-ն պարտվել է Երևանում հնչել են կրակոցներ. պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար ԿԸՀ-ն հրապարակել է 110 տեղամասերի նախնական արդյունքները Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան (video) Շարունակվում են ամփոփվել ընտրությունների նախնական արդյունքները Ասեմ՝ ինչպես է ընդդիմությունը կոնկրետ տարածքներում հաղթել․ Էդգար Էլբակյան (video) Նախնական արդյունքներ Աբովյանի 29/15 ընտրատեղամասից Ընտրությունների նախնական արդյունքները՝ 82 ընտրատեղամասից ստացված տվյալների հիման վրա ԿԸՀ-ը ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները Մասիս համայնք Դարբնիկ բնակավայրում ՔՊ-ն պարտվում է Ընտրությունների նախնական արդյունքները Կութ գյուղի 21/60 ընտրատեղամասում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է Ընտրությունների նախնական արդյունքները Կութ գյուղի 21/60 ընտրատեղամասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am