Մեղավորները կպատժվեն. Շարմազանովը՝ «Հաց բերողի» մահվան մասին
«Մենք հայտնում ենք մեր ցավակցությունը», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Արթուր Սարգսյանին հացադուլի ընթացքում առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն նա չի ցանկացել։
Եթե անհրաժեշտ է համարվում լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնել, ապա թող անցկացնեն»,-ասաց Շարմազանովը:
« Եթե փաստաբանները, հասարակությունը, բարեկամները պնդում են և կարծում են, որ անհրաժեշտ է փորձաքննություն անցկացնել, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնում և ե եթե փորձաքննությունն էլ պարզի, որ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, օրենքի խախտումներ են տեղի ունեցել, ապա առանց վարանելու կարող եմ հայտարարել, որ մեղավորները կպատժվեն», - հայտարարեց Շարմազանովը։
Դժբախտությունը նախընտրական նպատակներով ու քաղաքական «դիվիդենտներ» շահելու համար օգտագործելն անթույլատրելի է,նկատեց ՀՀԿ խոսնակը:
