Կարողա՞ մարզի պապան ես եմ, ա՜յ քեզի բան

Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ով այսօր Ծաղկալանջ համայնքում խոստացել է ասֆալտապատել փողոցը, չգիտի, որ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը նման խոստումը խախտում է Ընտրական օրենսգքրի պահանջները: «Ես տեղյակ չեմ, կա օրենսգիրք, կնայեմ, նոր կպատասխանեմ էդ հարցին>>,- մեզ հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ հայտարարությանը նշեց պատգամավոր Մովսիսյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր Ծաղկահովիտում պատգամավորության թեկնածուի քարոզարշավը գնահատեց որպես ԸՕ խախտում.« Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ թույլ է տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում>>: Համաձայն նշված իրավանորմի պահանջների. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները»: ԿԸՀ-ից հայտնում են, որ նշված խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է կուսակցության լիազոր ներկայացուցիչներին եւ պահանջվել դադարեցնել խախտումը եւ հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ: Ստացվում է, որ Մովսիսյանին կուսակցությունից դեռ չեն զգուշացրել, ինքն էլ հայտարարեց, որ մեզանից է իմանում ԿԸՀ արձանագրության մասին: Հանրապետական պատգամավորին խնդրեցինք նաեւ գնահատել իր ընտրատարածքում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերը՝ երեկ Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի երեք թիմակիցներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել՝ կրակոցներ: Ջրառատը փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հարազատ գյուղն է, իսկ միջադեպին առնչություն են ունեցել նրա եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն ու գյուղապետը, որը Երանոսյանների բարեկամն է: Մովսիսյանը պատասխանեց, թե տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունեցել. «Կա օրենք, կա Քննչական կոմիտե, գնացեք իրանցից էլ ճշտեք, թող իրանք էլ ասեն, թե ինչ ա տեղի ունեցել>: Դիտարկմանը, որ դեպքերը կատարվել են այն ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածություն է առաջադրել Մովսիսյանը,  Շմայսը զայրացած արձագանքեց. «Կարողա մարզի պապան ես եմ, այ քեզի բան: Մարզն ա, ընդեղ կա օրենք, կա մլիցիա, քննչական: Այ մարդ գնացեք օրենսգրքից հարցրեք, իմ հետ ինչ գործ ունե՞ք>>: Նշենք, որ Ծաղկահովիտում գյուղապետը, Մովսիսյանի քարոզարշավի ընթացքում խոսելով համայնքային խնդիրներից, ասել է, թե խնդիրները շատ են, առաջնային խնդիրը կենտրոնական ճանապարհն է, հնարավորություն չունեն համայնքի միջոցներով լուծել այդ հարցը, խնդրանքն է՝ ասֆալտապատել ճանապարհը։ Առաքել Մովսիսյանը ճշտել է ճանապարհի երկարությունից, խոստացել ասֆալտապատել ավելի քան 300 մետր։ Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am