Մեզ հաջորդ Հաց բերող պետք չէ․․․

Հաց բերողը մահացավ: Սպանողը կապրի: Որովհետև ապրում է սպանողը: Որովհետև սպանում է հենց դրա համար: Որովհետև նա այլ ընտրություն չունի իրենից բացի: Հետևաբար Արթուր Սարգսյանը պետք է մեռներ: Այդ մահը վերջնականապես սահմանեց Սերժ Սարգսյանի իշխանության գլխակեր բնույթը: 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահից հետո մենք ունենք ևս մեկ «ուժեղ» զոհ: Մի քննարկեք, թե քանիսը պետք է մեռնեն, որպեսզի Սերժ Սարգսյանն իր իշխանության հետ հեռանա: Մի եղեք միամիտ: Ինքը 10 հոգի է սպանել, որ իշխանություն վերցնի, չի կարող ինչ-որ մի Հաց բերողի, ինչ-որ մի 6-ամսյա անպաշտպան երեխայի սպանության համար իշխանություն թողնի: Դուք ցնցվեք տեղի ունեցածից, դուք կրծեք ձեր եղունգները, փորձեք հասկանալ, թե ի՞նչ կարիք կար Հաց բերողին կրկին բերման ենթարկելու,  դուք ձեր մեջ եք փորձելու գտնել պատասխանը, թե ինչ էր հնարավոր անել: Հաց բերողը պետք է սպանվեր և նա սպանվեց: Որովհետև մենք ամեն օր «խնամում» ենք ինչ-որ մեկի մահը Հանրապետական իշխանությամբ: Մենք ամեն օր սպանում ենք ինչ-որ մեկին, որն անուն չունի: Հաց բերողին բոլորը գիտեին, և նրա մահով են ցնցվելու: Եվ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը հենց դրանով են ցնծում, որ անանուն մահերը թեմա չեն: Իսկ ինչ-որ Հաց բերողի մահվան տակից իրենք դուրս կգան: Վկա նրանք, ովքեր խոնարհվում են օլիգարխների ոտքերի առջև, վկա նրանք, ովքեր սպասում են Միհրան Պողոսյանի ընտրակաշառքին, վկա Վիգեն Սարգսյանի հազար դրամանոց ռեկետի հետ հաշտվողները, վկա արտագաղթողները, վկա հենց այն մարդիկ, որոնք այս պահին մտածում են, թե ինչպես կաշառեն դատավորին, ինչպես փող խնդրելու հարցով կարևոր նամակը հասցնեն կարևոր օլիգարխին վկա են բոլորը, ըստ որոնց «հատկապես իրենց համար պետք է լավ լինի»: Հաց բերողը չկա: Որովհետև հենց Հաց բերողը պետք է չլինի: Ուրիշ էլ ո՞վ: Մնացածին իշխանությունն անձամբ է խնամում, որպեսզի ընտրակաշառքը, սպառնալիքը, Միհրան Պողոսյանն աշխատի: Այս Հայաստանը դեռ կշարունակի կուտակել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի անբարոյականությունը, որպեսզի սերունդներին զարմացնի, բայց այսպիսի Հայաստանը նման չէ սերունդ ունենալու վրա «խաղադրույք» արած պետության: Մի Հաց բերող էր ընդամենը, որի մասին ամեն խոսք դեռ կենդանության օրոք նման էր դամբանականի, որովհետև հոգու խորքում բոլորս գիտեինք, որ ամենակենսունակը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են: Մնացածը դամբանականի լավագույն կտորներն են լավագույն դեպքում: Մնացածը, մի գյուղացու բառերով ասած, գերեզմանի «զդաչի» են: Ի՞նչ արեց Արթուրը: Թվում էր, թե ինքն իր ձևով ընդվզեց: Բայց դա ընդվզում չէ: Հաց հասցնելն ընդվզում չէ: Հենց դրանից էլ սովորաբար մահանում են: Որովհետև, եթե ես ուզում եմ սպանել, ուրեմն հացը պետք է տեղ չհասնի: Արթուրը փաստորեն հենց սկզբից էր ստույգ մահվան գնում: Նա գնում էր մի արարքով, որպեսզի հացը վերանվանի, որպեսզի կյանքը վերանվանի: Երբ մեռնում ես հաց հասցնելու համար, միայն ընդգծում ես ճոխ սեղանի, ճոխ կյանքի անհեթեթությունը: Որովհետև, տղերք, որովհետև ամեն օր էր պետք մտածել այն մասին, թե ու՞մ հացին եք կարոտ: Ամեն օր է պետք մտածել, թե ի վերջո ու՞մ ողորմությունն է ձեզ ապրեցնում: Եվ ի վերջո որտե՞ղ եք դուք ողորմության մեջ ընդհանրապես, եթե Միհրան Պողոսանը, Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանը և այլ հանցագործներ առանձին վերցրած ավելի մեծամասնություն են, քան ամբողջ հայ ժողովուրդը ի Հայաստանս և ի սփյուռս աշխարհի: Իսկ հիմա՞: Հաց բերողը պատգամ չէր: Նա արարք էր: Մեզ հաջորդ Հաց բերող պետք չէ: Մեզ պետք է, որ 20 հազար դրամի համար օլիգարխի ոտքերը համբուրող չլինի, մեզ պետք է, որ մարդն ինքնին իմաստ ունենա, որ նրա ամենասովորական մահվան մեջ մի քիչ զոհաբերություն լինի: Դա կառողջացներ այս պետությունը, անանուն մահը կարող էր լինել միայն իմացյալ և անվանյալ կյանքի հրաշալի սկիզբ, որում Հանրապետականի նման տականքի գոյությունը կհետապնդվեր այնպես, ինչպես ապօրինի զենք ունեցողն է հետապնդվում: Որովհետև ավելի լավ է Հանրապետական կուսակցություն չունենաս, քան ունենաս Հաց բերող: Մհեր Արշակյան,Սիվիլնեթ

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am