Հերթական զոհն է․ Դավիթ Ամալյանը՝ Հաց բերողի մասին
Հայտնի երաժիշտ Դավիթ Ամալյանը ցավ է ապրում Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանի մահվան պատճառով։ «Շատ ցավում եմ, որ մահացել է»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ Արմենիա ԲԿ-ում մահացել է Արթուր Սարգսյանը․ նրա մոտ սրտի աշխատանքի կանգ է գրանցվել։ «Մարդկային առումով համարում եմ, որ հաց էր բերել, մարդկային համարձակության նշան է, կարող էին ներել, չեմ ընդունում, որ չներեցին»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր Բեխտերեւի հիվանդությունը, որը Կառավարության որոշմամբ ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկոմ, սակայն ըստ Դատախազության պատասխանի՝ Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: «Ես կիսում եմ ցավի զգացողությունը եւ այն երեւույթը, որ մարդն իր ցանկությամբ որոշել է հաց հասցնի եւ անձնազոհվել է, հերթական զոհն է, որ կարող էր լինել օրինակ սահմանում, որը մեզ պաշտպանելիս զոհվել է։ Ինչ խոսք լավ չի, որ ձերբակալվել էր, եթե ես լինեի հաստատ չէի ձերբակալի»,-ասաց Դավիթ Ամալյանը։ Սեդա Ղուկասյան
