Եթե Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ,ՌԴ-ն պատրաստ է աջակցել. Լավրով
ՌԻԱ Նովոստին հայտնում է,որ Regional Post-Caucasus հանդեսին նախարարի տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը: «ՌԴ-ն կարեւոր դեր Է խաղացել 2007-2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսման գործում, բայց ավելի ուշ հարաբերությունների նորմալացման գործընթացը կանգ Է առել: Սակայն սկզբունքորեն կարեւոր Է, որ կողմերը դրսեւորեցին համաձայնության գալու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու կարողություն: Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունակ են կարգավորել առկա խնդիրները: Ընդ որում՝ շատ բան կախված Է հենց իրենցից: ՉԷ որ քաղաքական գործիչների որակը որոշվում Է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլեւ լավատես լինելու ընդունակությամբ, որպեսզի իրագործվեն իրենց քաղաքացիների հույսերն ու ակնկալիքները: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղ անի շուրջ, Ռուսաստանը պատրաստ Է ամենաակտիվ օժանդակությունը ցուցաբերել նրանց»,-ասել է նա:
