«Մեր սիրելի Ծառուկյան,դուք՝ մեզ փրկիչ, պահապան».արթիկցի երեխան՝Ծառուկյանին
«Մեր սիրելի Ծառուկյան, ձեզ սիրում ենք անսահման, դուք՝ մեզ փրկիչ, պահապան, մեզ բարերար, գիտնական»,- Արթիկ քաղաքում Ծառուկյանի քարոզարշավի ժամանակ ասաց արթիկցի մի փոքրիկ: «Ես երբեք չեմ խաբել ժողովրդին: Մեր սիրելի ժողովուրդ, գիտեք, որ ես ձեզ բոլորիդ հարգում եմ, սիրում եմ, գիտեք, որ երբեք սուտ չեմ ասել ու սուտ չեմ ասելու: Լրատվական ծառայություններից տարբեր խոսակցություններ են գնում՝ մեր ժողովրդին թյուրիմացության մեջ են դնում, ասում են՝ պայմանավորված են, ինչ-որ մեկն է վատամարդ դառնում»,-հայտարարեց Ծառուկյանը: «Սիրելի ժողովուրդ, դուք ոչ մեկին մի հավատացեք, դուք նայեք անցած ճանապարհը: 2012 թվականին պարոն Ծառուկյանն ավելի շատ ձայներ ուներ, ավելի շատ պաշտոններ էին խոստանում, տալիս, բայց մենք կոալիցիա չմտանք, ինչի՞ համար չմտանք, մեկ անգամ մտել էինք, ոչ մի բան չես կարող փոխել, դու պետք է իրավունք ունենաս համակարգ փոխելու, օրենք փոխելու, մարդ փոխելու»,հավելեց ԲՀԿ նախագահը:
