Առաջընթաց չենք ունենա. վարչապետ
Այսօր ՀՀ կառավարության նիստում գյուղատնետսության նախարար Իգանտի Առաքելյանը ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ: Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսվարողներին կտրամադրվի լիզինգային եղանակով, հաշվի առնելով 2013-2016 թվականներին գյուղացիական տնտեսություններին և համայնքներին լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման դրական փորձը և արդյունքները: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ եթե գյուղատնտեսության ոլորտում մեխանիզացիայի խնդիրները չլուծեն, առաջընթաց չենք ունենա: «Պարոն Առաքելյան, մաքսիմալ ուշադիր է պետք լինել: Կառավարության որոշումն ընդունելուց հետո պետք է չհանգստանաք և թողնեք ինքնահոսի»,- ասաց վարչապետը:
