Վարչապետն իր ոճով. «Ժամանակը ցույց կտա»
Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկայացնելով ՀՀԿ ծրագիրը, նշեց, թե այն ուղղված է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, երիտասարդների խնդիրների լուծմանը:«Եթե սոցիալական ոլորտում դնում ենք սխալ հիմք, բազմաթիվ մարդիկ մոտիվացվում են դառնալու սոցիալապես անապահով: Բերում ենք մի իրավիճակի, որ մարդիկ նախընտրում են լինել սոցիալապես անապահով, քան աշխատել»,- ասաց Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով դեպի Հայաստան փոխադրումներին՝ վարչապետը նշեց, որ տարբերություն չկա` փոխադրումները կիրականացվեն երկթագծով, թե ավտոճանապարհով, կարևորն արդյունավետությունն է: «Ժամանակը ցույց կտա՝ կլինի՞ երկաթգիծ, թե՞ ոչ: Եթե մենք ունենանք որակյալ ավտոճանապարհ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ապա Իրանից բեռնափոխադրումները կիրականացվեն այդ ճանապարհով, և չի լինի որևէ խնդիր»,- ասաց ՀՀ վարչապետը:
