Հայաստանը՝ երկու քննությունների շեմին (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Հայաստանը Եվրամիության հետ մայիս ամսին ծրագրում է ստորագրել Նոր շրջանակային համաձայնագիրը։ Մինչ այդ Հայաստանը կանգնած է մեկ այլ կարեւոր իրադարձության՝ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Սրանք երկու քննություններ են, որոնք Հայաստանը կհանձնի, կամ քննություններից կկտրվի եկող երկու ամիսների ընթացքում։ Եվրոպական Միությունը սպասում է, որ Հայաստանում ապրիլյան ընտրությունները կլինեն ազատ ու արդար։ Եվ հավանաբար այդ պատճառով է նաեւ, որ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը ստորագրելու համար ընտրվել է մայիսը։ Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկիի կարծիքով,«Ամսաթիվն ընտրվել է գուցե մտածված կերպով, նախ գնահատելու համար ժողովրդավարության ճանապարհին Հայաստանի կողմից իրականացվելիք քայլերը»։ Նա ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի քաղաքական բեմահարթակում փոփոխություններ չկան եւ արդեն 1Օ-15 տարի ՝՝նույն ձայներն են լսվում՛՛։ Նա նշում է նաեւ, որ եվրոպացիները, մեծ տեղ տալով ազատ ընտրություններին, հիշում են կառավարության կողմից իրենց ձայնը լսելու պահանջով երեւանյան բողոքի ցույցերը։ Սակայն Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը, եթե այն ստորագրվի մայիսին, տարբերվելու է 2Օ13 թվականին առաջարկված Ասոցացման համաձայնագրից։ «Լավ է, որ Եվրամիությունը հույսը չի կտրել Հայաստանից»,- ասում է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ վերլուծաբան Ուեյն Մերրին։ «Սակայն այս համաձայնագիրը շատ ավելի թույլ է լինելու, քան Ասոցացման համաձայնագիրը։ Հայաստանը կատարել է ռազմավարական վճռական ընտրություն։ Այն որոշել է հրաժարվել Ռուսաստանի հետ միայն անվտանգության, Եվրամիության հետ՝ արմատական տնտեսական կապեր ունենալու նախկին դիրքից ու որոշել է հավատարիմ մնալ Ռուսաստանի հետ տնտեսական կապերին»,- ասում է նա։ Այս առումով, ավելացնում է նա, Հայաստանի տնտեսության արմատական ուղղվածությունը տեսանելի ապագայում ավելի հակված է լինելու դեպի Եվրասիական տնտեսական համագործակցությունն ու Ռուսաստանը, քան՝ դեպի Եվրոպան։ Սակայն Հայաստանի նկատմամբ Եվրոպայում առկա է բարի կամքը, գրում է Եվրոպական Միությանը պատկանող Commonspace.eu ինտերնետային կայքը ու նշում, որ հիմա էլ եվրոպական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները գերազանց են։ Հայաստանը ցույց է տալիս, որ ունի բազմակի գործընկերների կարիք՝ չնայած Ռուսաստանի հետ սերտ կապերը պահպանելու հանգամանքին։ «Իսկ դա գովելի է, քանի որ Եվրոպական Միությունը Հայաստանի առեւտրային թիվ մեկ գործընկերն է։ Բայց Եվրոպայի հետ այդ կապերը պիտի զարգանան այնքան զգույշ, որ Ռուսաստանին չափից շատ չվիրավորեն», ասում է Փոլ Ստրոնսկին։ Ռուսաստանում որոշ շրջանակներ, այդ թվում Պետդումայում նախկին խորհրդային հանրապետությունների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասում են, թե Ռուսաստանը դեմ չէ Եվրամիության ու Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի ստորագրմանը, եթե այն չի վնասում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի պարտավորությունները։ Սակայն, ասում է նա, պետք է տեսնել Մոլդովայի օրինակը, որը նրա խոսքերով, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո կորցրել է իր Համախառն ներքին արտադրանքի մեկ երրորդը։ Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Ստրոնսկիի խոսքերով, նույնը տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո առաջին ժամանակաշրջանում։ «Իսկ Կալաշնիկովը»,- ասում է նա, լինելով քաղաքական լուրջ դեմք, ամենակարեւոր դեմքը չէ Ռուսաստանում։ Խոսքը միայն այս կամ միայն մյուս կազմակերպության հետ համագործակցելու մասին չէ։ Դա էր երեք տարի առաջ թույլ տրված ամենամեծ սխալը»։ Նման սխալի արդյունքում էր, ասում է նա, որ Ուկրաինայում սկսվեցին հայտնի դեպքերը։ Այսօր Եվրամիությունն ու Հայաստանն ավելի զգույշ են, Եվրասիական տնտեսական համագործակցությանն ու Ռուսաստանին ինչ- որ կերպ չվնասելու համար։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ Իրանը երկու նավ է կալանել «Եթե Նիկոլն իմանա՝ ինչ է արել Եզրաս Սրբազանը, կգժվի․․․» (video) Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am