«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Լինում են ոչ միայն «ֆեյք» անձինք, այլև «ֆեյք» կայքեր, որոնք ստեղծվում են միմիայն ընտրությունների համար։ Հայտնի չէ, թե ով է այդ կայքերի պաշտոնական սեփականատերը, խմբագիրը, ովքեր են այն հեղինակները, որոնք գրում են այդ կայքերում, որտեղ է գտնվում նրանց խմբագրությունը, որ հեռախոսով կարող ես նրանց զանգել և այլն։ Փոխարենը հայտնի է, թե նրանք ում կողմից են և ում դեմ են. այդ կայքերում չես գտնի որևէ լրատվական նյութ՝ այդ բառի «դասական» իմաստով, ծայրից ծայր «գնահատողական դատողություններ» են հօգուտ «պաշտպանյալ» քաղաքական գործչի և ընդդեմ նրա բոլոր հակառակորդների։
Մեծ հաշվով դա քաղաքական ուժերի և առանձին գործիչների կողմից ռուսերենի վատնում է։ Այո, Հայաստանի բնակչության համարյա կեսը համացանցում է կամ օգտվում է սոցիալական ցանցերից։ Բայց օգտվողներից ոչ բոլորին է հետաքրքրում նախընտրական պայքարը, և հետաքրքրվողներից ամենևին ոչ բոլորն են «հալած յուղի» տեղ դնում «ֆեյք» անձերի և կայքերի քարոզչությունը։
Նույնիսկ իրական մարդկանց քարոզչությունն են Հայաստանում ընդունում մեծ վերապահումներով։
Բայց ընդհանուր տհաճություն այդ «ֆեյքերի» առկայությունից ես, օրինակ, զգում եմ։ Մոտավորապես այնպիսի դիսկոմֆորտ, որն առաջանում էր խորհրդային շրջանի հասարակական զուգարանների պատերին նայելուց»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը