Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահը և ՌԴ վարչապետն անդրադարձել են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև բոլոր ուղղություններով առկա փոխգործակցության ընթացքին, ամփոփել մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքներն ու քննարկել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հայ-ռուսական երկկողմ հարաբերություններից բացի, Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերին:
Հանրապետության Նախագահը և ՌԴ վարչապետը մտքեր են փոխանակել այլ պետությունների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացման հեռանկարի և այդ ուղղությամբ ՀՀ և ՌԴ կողմից իրականացվող քայլերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցերը ևս եղել են Նախագահ Սարգսյանի և վարչապետ Մեդվեդևի քննարկման առանցքային թեմաների շարքում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը