Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը խոսել է Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երախտապարտ ենք մեր հայ ընկերներին 2016 թվականի հոկտեմբերին և 2017 թվականի փետրվարին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, որը Հայաստանից Սիրիա փոխադրվեց Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշել է ՌԴ Նախագահը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելիս տրանսպորտային փոխադրման հետ կապված համագործակցության համար:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը