Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև:
Նիկոլ Փաշինյանին արգելում էին մուտք գործել սպորտդպրոց, մինչդեռ սպորտդպրոցի միջանցքում՝ մուտքի մոտ ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի նկարով քարոզչական պաստառն էր, որը դպրոցի տեխնիկական աշխատողները փորձեցին արագ թաքցնել և տեսնելով, որ լրագրողները փորձում են ֆիքսել, հայհոյանքներ տալով ու սպառնալով հարձակվեցին նրանց և «Ելք»-ի անդամների վրա:
Պարզվել է, որ քարոզչական պաստառը «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանինն է, որը սպորտդպրոցի տնօրենն է: Ավելի ուշ Մամոյանը դպրոցի աշխատակիցների անունից ներողություն է խնդրել «ԵԼՔ»-ի ներկայացուցիչներից: «Ես իրենց փոխարեն կներես եմ ասում, մարդ ենք, ամեն ինչ կկարգավորենք»,- ասել է Մամոյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը