aravot.am -ի փոխանցմամբ, մարտի լույս 15-ի գիշերը, 0 ժամ 29 րոպեից մինչեւ 01 ժամը ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի վրա: Ադրբեջանցիները կրակել են նաեւ Բաղանիս գյուղի ուղղությամբ: Ադրբեջանական գնդակը դիպել-մնացել է Բաղանիսի բնակիչ, ազատամարտի մասնակից Կամո Ավագյանի առանձնատան պատի մեջ: Կ. Ավագյանի տան պատի պատուհաններից մեկը դրսից փակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրամադրած տուֆե քարերով: Բաղանիսից հայտնեցին, որ գնդակը դիպել է քարով փակված պատուհանի եւ մյուս պատուհանի արանքի պատին: Կամո Ավագյանի ընտանիքի անդամները կրակոցների ժամանակ քնած են եղել, նրանք գնդակոծության աղմուկից արթնացել են, երկրորդ հարկից իջել առանձնատան առաջին հարկ:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը