Ի՞նչ է ասել ռուս հայտնի հաղորդավարուհին Մխիթարյանի մասին
Հայտնի ռուս հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան «Спорт ФМ»-ին տված հարցազրույցում կիսվել է «Ռոստովի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայացած խաղից ունեցած տպավորություններով. «Կանխատեսելի էր ոչ-ոքին: Բայց բոլորը հաղթանակ էին ցանկանում, միշտ ցանկանում ես, որ հարազատ թիմդ հաղթի: Հաղթեց բարեկամությունը: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի պատվի էին արժանացնում Մխիթարյանին: Մեզ մոտ միայն հայեր են ապրում: «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսը խաղից հետո քիչ էր մնում ձեռքերի վրա տանեին: Նույնիսկ Մխիթարյանի խփած գոլը չանդրադարձավ այն սիրո վրա, որով Մխիթարյանը շրջապատված է այստեղ»,- ասել է Լոպիրյովան: Իսկ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կատակել է. «Եթե չլինեին հայերը, «Ռոստովը» կհաղթեր»:
