«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը թեեւ ՀՀԿ խորհրդի անդամ է, սակայն ԱԺ այս ընտրություններում աշխատում է ՀՅԴ-ի օգտին: Բանն այն է, որ Վարագյանի եղբայրը՝ Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Եվ հիմա քաղաքապետ եղբայրն օգնում է փոխմարզպետ եղբորը: Առավել եւս, որ Արթիկից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաեւ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը քաղաքապետի ընտրություններում պարտվել էր Վարագյաններին: Ու հիմա նրանց միջեւ լարվածությունը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պետոյանը դիտարկմանը, թե Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ից է, հիմա ՀՅԴ-ին է աջակցում, ասել է. «Այո՛, այդ իրավիճակն է, չգիտեմ, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, էլի… ես չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու: Եթե հիշում եք՝ ՏԻՄ ընտրություններին ինքը ինքնառաջադրվել էր՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, չգիտեմ, ես իմ կուսակցության որոշումները միշտ էլ հարգել եմ, ենթարկվել եմ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը