«ՕՐՕ-ի ռեյտինգի բարձրացման խաղը չենք խաղալու». Արմեն Աշոտյան. «Ազատություն»

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցածի շուրջ «Ազատությունը» զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշետյանի հետ:
– Այսօր կրակոցներ են հնչել Ջրառատ գյուղում: Ըստ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ներգրավված են եղել Հանրապետականի և «Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքի կողմնակիցները: Ըստ Օհանյանի, պատճառը եղել է այն, որ դաշինքի անդամները քարոզչական նախընտրական հավաք են անցկացրել, ինչը դուր չի եկել Հանրապետականներին: Գյուղապետը Հանրապետական է, գյուղապետի բարեկամը, կարծես թե, քեռին բոլորին հայտնի Ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն է: Ինչպե՞ս եք գնահատում այս միջադեպը՝ հաշվի առնելով, որ իշխող Հանրապետականի նախընտրական կարգախոսը հենց այդպիսին է՝ «Անվտանգություն և առաջընթաց»: – Խնդիրը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների իրավական, օրենսդրական կարգավորումների դաշտում: Քաղաքական տեսակետից, բնական է, որ Հանրապետականը դատապարտելի է համարում Ընտրական օրենսգրքի ցանկացած խախտում և առհասարակ օրենսդրության ցանկացած խախտում: Հանրապետականը կարիք չունի օրենքների խախտումով իրականացնելու քարոզարշավ և գնալու ընտրությունների: Բուն միջադեպի հետ կապված պատճառահետևանքային կապերը, կարծում եմ, հետաքննությունը ցույց կտա, և քաղաքական գնահատականներ հնչեցնելու կարիք այս պահին բացարձակապես չկա, քանզի հարցը բացառապես իրավապահ մարմինների լիազորությունների ներքո է: Քանիցս հնչել է Հանրապետականի կողմից հորդոր և՛ իր կողմնակիցներին, և՛ մնացած բոլոր ուժերին՝ զերծ մնալ այն գործողություններից, որոնք կարող են ստվեր գցել քաղաքական այս գործընթացի վրա: Միաժամանակ մի հանգամանք էլ հաշվի առնենք․ բացարձակապես չեմ ուզում շեշտադրել տվյալ դեպքը, բայց առհասարակ չի կարելի բացառել, որ համայնքներում կան տարբեր բնակիչների, քաղաքացիների միջև վաղուց կուտակված որոշակի խնդիրներ, որոնք կարող են ընտրությունների առիթով ևս մեկ անգամ սրվել: Եվ այդ սրացումները կապել քաղաքական գործընթացների հետ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Բոլոր դեպքերում սպասենք իրավապահների գնահատականին: Այս դեպքից սարքել քարոզչական կամ հակաքարոզչական ինչ-որ արտառոց դեպք, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետև, այո, դեպքը արտառոց է, բայց քարոզչության մեջ օգտագործվելիք չէ, որովհետև բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև: – Հենց օրենքի առջև հավասարության մասին եմ ուզում հարցնել․ երեկ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բերման են ենթարկվել միայն իրենց դաշինքի համակիրները: Նա ասաց, որ եթե չլինեն կոնկրետ գործողություններ, ապա այդ դեպքում իրենք են կոնկրետ գործողությունների դիմելու: – Ես չեմ ուզում մեկնաբանել Սեյրան Օհանյանի տվյալ միտքը: Ե՛վ Սեյրան Օհանյանին, և՛ լրագրողներին, մնացած բոլորին, ում այս դեպքը հետաքրքրում է, մնում է մեկ բան՝ զինվել համբերությամբ և հետևել հետաքննության, ուսումնասիրությունների ընթացքին: – Քանի որ իշխող Հանրապետականը բազմիցս է այդ մասին խոսել, նաև Սերժ Սարգսյանն է ասել, որ այս ընտրությունները պետք է շատ լավ կազմակերպվեն, պետք է համապատասխանեն բոլոր ստանդարտներին, պետք է ազատ և արդար անցնեն, ինչպես Սերժ Սարգսյանը նշեց՝ վստահություն ներշնչեն: Ձեր մրցակիցներից, կոնկրետ Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքը և անձամբ Պաշտպանության նախկին նախարարը խոսում են ճնշումների մասին, որ տարբեր ճնշումներ են բանեցվում իրենց կողմնակիցների նկատմամբ: Բացի այդ, հավաքներից մեկում նա հավաքի սակավամարդությունը հենց ճնշումներով և «վախի մթնոլորտով» բացատրեց: Դուք կիսո՞ւմ եք, որ նման մտահոգություններ կան: – Որոշ լրատվամիջոցներ ցանկանում են այս ընտրություններին քարոզչական մի սյուժե հորինել, սարքել՝ հակադրելով ՕՐՕ-ն ՀՀԿ-ին: Նման հակադրությունների կարիք բացարձակապես չկա: Ես հասկանում եմ, որ քարոզչական տեսակետից դա գուցե ձեռնտու է նաև ՕՐՕ-ին, որովհետև, հակադրվելով քաղաքական ամենամեծ և հավակնություններ ունեցող իշխանական ուժին, շանս են տեսնում իրենց ռեյտինգի բարձրացման, բայց մենք այդ խաղը չենք խաղալու:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ Իրանը երկու նավ է կալանել «Եթե Նիկոլն իմանա՝ ինչ է արել Եզրաս Սրբազանը, կգժվի․․․» (video) Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am