Ընկեր ջան, գինի լի՜ց, ՀՅԴ-ի կենացագիրքը

Դաշնակցության «կայուն ընտրազանգվածի» մասին միֆը այս ընտրություններին կարող է ամբողջովին հօդս ցնդել: Բոլոր հարցումներով հինգ տոկոսի շեմին չհասնող կուսակցությունում էլ կարծես հասկացել են այդ մասին: Նրանք առանձնապես ոչ ակտիվ քարոզարշավ են իրականացնում, ոչ էլ նեղություն են քաշել մի նորմալ ծրագիր գրել: Թեև Դաշնակցության նախընտրական քարոզարշավը դրա կազմակերպիչները ջանում են պահպանել «ինտելեկտուալ» մակարդակի վրա, ասում են, թե խույս են տալիս ամբոխահաճո հայտարարություններից: «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով ՀՅԴ-ի ծրագրում բացի այն փաստից, որ ոչ մի թիվ, թվային ցուցանիշ նշված չէ, այլ խոստումները ներկայացվել են բանավոր ցանկության մակարդակում, այլեւ տեղ են գտել այնպիսի զավեշտալի ձեւակերպումներ, որոնք լիաթոք ծիծաղից բացի կարեկցանք են առաջացնում, կարծես ծրագիրը գրվել է <<Գինի լիցի>> տակ ու այդ տրամադրությամբ, ուրախ կենացագիրք է հիշեցնում: ՀՀԿ-ի ծրագրում եւս բացակայում են թեւերն ու ցուցանիշները, խոստումները բարի ցանկությունների մակարդակում են, քազի դրանք ինչպես նախկինում, այս անգամ էլ մնալու են թղթի վրա: Մեկ դարից ավել կյանք ունեցող կուսակցությունը կարծես իր «կարապի երգն» է երգում, անդրաշխարհ տեղափոխվելուց առաջ ՀՅԴ-ն կենտրոնացել է ոչ թե իր խոստումների, դրանց ռեալության վրա, երեւի թե հասկանալով, որ դրանց իրագործման հնարավորություն էլ չեն ունենա, այլ բարձր ինքնագնահատանքի ներկայացման: Մեջբերենք մի հատված. «Իշխանության մաս դառնալով՝ մենք Հայաստանում նոր սկիզբ ենք դրել՝ մեր կյանքի բոլոր ոլորտներում որակական փոփոխությունների սկիզբ », ՀՅԴ-ում նաեւ համոզմունք ունեն , որ իրենց կուսակցությունը կազմակերպված է, ունի կամք և վճռականություն՝ առաջնորդելու մեր ժողովրդի երթը դեպի Ազատ, Արդար և Բարեկեցիկ հասարակություն: Իհարկե, միայն դաշնակցությանն է հայտնի այդ փոփոխությունները, քանզի դրանք լինելու դեպքում բոլորը կզգային, բայց ասենք, որ երկրում այնքան փոփոխություններ են տեղի ունեցել, որքան ՀՅԴ-ի ծրագիրն է ռեալություն պարունակում: Օրինակ տնտեսության հարցում կուսակցության նախանշած հեռանկարը հետեւյալն է.«Ապահովել տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև, հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրացնել աշխատանք ունենալու իրենց իրավունքը, բացառել, որ օրնիբուն աշխատող մարդը չկարողանա իր ստացած աշխատավարձով հոգալ ընտանիքի նույնիսկ տարրական կարիքները»: Գեղեցիկ ու բարի մարդկային ցանկությունների բառակույտ, բայց ոչ մի բացատրություն, թե ինչն էր խանգարում իշխանության հետ կառավարման պատասխանատվություն ստացած ընկերներին այդ աճն ապահովել մինչեւ ընտրությունները: Եթե դաշնակցականները պետք է ասեն, որ իրենք նման լիազորություններ չունեն, ապա ինչու են միացան ՀՀԿ-ին ու մնացին նրա ապահով թեւի տակ: «Արտագաղթը կանխելու նպատակով՝ ստեղծել հնարավորություններ, որ հայոց բանակում ծառայած, իր կյանքը հանուն անկախության ու ժողովրդի բարօրությանը վտանգած յուրաքանչյուր երիտասարդ կարողանա հոգալ իր բնակարանային ապահովվածության ու աշխատանքի կարիքները: Սոցիալ-տնտեսական, բնակարանային, ցածր զբաղվածության և այլ պատճառներով ուշ ամուսնություններն ու ցածր ծնելիությունը երկիրը կանգնեցրել են ժողովրդագրական աղետի եզրին» այսպիսի պարզունակ դատողություններ ու արձանագրումներ, որոնք կարող է անել տարրական դասարանի ցանկացած աշակերտ: Արցախի հարցում նրանց դիրքորոշումն անդավաճան է, Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: «Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է:Իսկ ամենասրտակեղեքը Բիզնես եւ պետություն բաժնում արձանագրվածն է «Եթե այսօր մեր գործարարներին հարցնես, թե պետական ինչ աջակցության կարիք ունեն, շատերը կպատասխանեն. «Թող չխանգարեն, դա կլինի ամենամեծ օգնությունը»: Նման իրավիճակն այլևս անընդունելի է: Պետությունը պետք է կանգնի գործարարի կողքին, աջակցի նրան, ապահովի մրցակցության արդար պայմաններ և գործարարությամբ զբաղվելու հստակ կանոններ: Պետությունը պետք է պատրաստ լինի մասնավորի հետ համագործակցաբար կիսել բիզնես ռիսկը, առաջնորդել այն բնագավառներում, որտեղ այդ ռիսկն ավելի մեծ է կամ որտեղ շահութաբերությունը ավելի ցածր է, կամ մասնավոր ֆինանսավորումը բացակայում է: Նույնիսկ ամենալիբերալ ու պահպանողական քաղաքական ուժերն ամբողջ աշխարհում աջակցում են իրենց երկրների ձեռնարկություններին: Մինչդեռ մենք մեր ձեռնարկություններին թողել ենք միայնակ համաշխարհային մրցակցության մեջ»: Իսկ եթե պետությունը շարունակի չկանգնել, ինչ կանի մեր ընկեր դաշնակցությունը, սրա մասին էլ, բնականաբար, լռում են: Մի խոսքով՝ ՀՅԴ-ն դաշնակցական ծրագիր է գրել, ճիշտ իր պես՝ պոպուլիստական, դեկլարատիվ ու լղոզված: Անի Սահակյան

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am